-->

0 Միանգամից մի քանի մարդկանց նամակներ ուղարկելու ֆունկցիա Օդնոկլասնիկի կայքում





Ռուսական Օդնոկլասնիկի կայքըհետ չի մնում առաջատար այլ սոցիալական կայքերից և գործարկում է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ուղարկել նամակներ միանգամից մի քանի մարդկանց և ստեղծել խմբակային խոսակցություններ:  Ընդհանուր խոսակցության մասնակիցները կարող են փոխել խոսակցության անվանումը (կամ թեման), ինչպես նաև հրավիրել այլ մարդկանց: 

0 Google-ի քարտեզների ծրագիրը նորից հասանելի է iPhone հեռախոսների համար





iOS 6 համակարգի թողարկման ժամանակ Apple ընկերությունը կատարեց ճակատագրական սխալ՝ Google ընկերության քարտեզները փոխարինելով իր կողմից մշակված քարտեզներով: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, այդ քարտեզները օգտագործողների կողմից արժանացան բացասական գնահատականների՝ այնտեղ գտնվող մեծաքանակ սխալների պատճառով: Նույնիսկ Apple ընկերությունը ընդունեց իր սխալը և օգտատերերին խորհուրդ տվեց օգտվել այլ քարտեզներից: Google ընկերությունը այդ ընթացքում բարելավեց իր քարտեզների ինտերնետային տարբերակը ևչշտապեց թողարկել iOS համակարգի համար նախատեսված առանձին քարտեզների ծրագիր: Սակայն ի ուրախություն iPhone-ի օգտատերերի, Google-ը վերջապես թողարկեց այդ սարքերի համար նախատեսված քարտեզների ծրագիրը:

back to top/>
Դեպի վեր